Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Սրտի վրա բացասաբար ազդող յոթ սովորություններ. 1in.am

Սրտի վրա բացասաբար ազդող յոթ սովորություններ. 1in.am

Մարդու սիրտն այն օրգանն է, որի աշխատանքի խախտումները լուրջ հետևանքներ կարող են առաջացնել: Ահա թե ինչու է անհրաժեշտ հետևել սրտի առողջությանը: Econet.ua-ը ներկայացնում է, թե որ սովորություններն են բացասաբար ազդում սրտի աշխատանքի վրա:

1․ Չնայած երկրի բնակչությունը քաջատեղյակ է օրգանիզմի վրա աղի բացասական ազդեցությանը, մարդիկ դեռ շարունակում են անսահմանափակ քանակությամբ օգտագործել այն: Սակայն, հարկավոր է հիշել, որ աղը խթանում է հիպերտոնիայի զարգացումը և բարձրացնում է երակային ճնշումը:

2. Սթրեսը և հոգնածությունը բացասաբար են ազդում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վրա, չնայած ազդեցությունները տարբեր են լինում: Տղամարդկանց օրգանիզմի վրա դրանք կարճաժամկետ բացասական ազդեցություն է ունենում, միևնույն ժամանակ, կանանց օրգանիզմը հոգնածությունը կուտակելու հատկություն ունի, որն էլ հետագայում տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում, որոնցից մեկն էլ սթրեսային կարդիոմիոպաթիան է:

3. Ֆիզիկական ակտիվության պակասն ու ճարպակալումը սրտանոթային լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Հարկ է հիշել, որ տարեց-տարի նման հիվանդների տարիքը երիտասարդանում է:

4. Սրտի վրա բացասաբար է ազդում այն սովորությունը, երբ մենք ուտում ենք ուղղակի ուտելու, նյարդերը հանգստացնելու կամ ժամանակ խնայելու համար: Անկասկած, կիսաֆաբրիկատները թեթևացնում են կյանքը, սակայն հարկավոր է հիշել, որ արագ սնունդը չափազանց վնասակար է առողջության համար:

5. Երբ խոսքը գնում է խոլեսթերինի մասին, մենք խոսում ենք նաև հիպերտոնիայից և այն հիվանդություններից, որոնք առանց ախտանիշների են զարգանում: Խոլեսթերինի մակարդակն առողջության վիճակի կարևոր ցուցանիշ է: Այն հարկավոր է վերահսկել բնական միջոցներով, նաև պարբերաբար ստուգումներ անցնելով:

6. Ոչ բավարար քունը նույնպես կարող է սրտի հիվանդությունների պատճառ դառնալ: Մենք դա գիտենք, բայց անընդհատ կրճատում ենք քնի ժամերը՝ դրանք հեռուստացույց դիտելուն, համակարգչային խաղ խաղալուն, հեռախոսով խոսելուն տրամադրելով:

7. Ծխելն արագացնում է սրտի զարկերը, խախտում սրտի ռիթմը և սրտի հետ կապված այլ խնդիրներ առաջացնում: Անկասկած, ծխախոտից հրաժարվելն օրգանիզմին մեծ պարգև է, քանի որ դրա շնորհիվ երկարում է մարդու կյանքը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. komotoz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ